понедельник, 4 марта 2019 г.

Արմինե Բոյաջյան ( Ազատությունը Էություն է )




Գլխավոր նկարի մասին Արմինեն ասում  է ՝
_ Սա խորը հիասթափություն ապրելուց հետո թեթևացած շունչ քաշողի,  ծանրբեռ-մարդուց ազատվածի ժպիտ է... 

Ինձ մոտ հարց առաջացավ  ՝ Ազատված լինելը նույնքան բարդ հետագա ունի ,որքան ծանրաբեռնվածության ընթացքը չ՞է :
Այ  ին՞չ բառ էր գալիս քո մտքին ,երբ այդ ամենից  այդքան ազատված էիր :

Արմինեն ասում է ՝
_Ազատված լինելը թեկուզ անհայտ,  բայց նոր ապրումի ելակետ է,  դրա համար ես այն բարդ չէի անվանի...  ես ամեն առավոտ արթնանում,  նայում էի երկնքին ու ասում` "շնորհակալ եմ... Դու էնքան ինձ սիրեցիր,  որ թող չտվեցիր այդ աստիճան սխալվել"...

Արմինե Իսկ  ազատությունը որտե՞ղ է եթե կարելի է նայել վերև
դա իսկապե՞ս ազատություն է թ՞ե սիրո կապկանք
Վստահ եմ ՝Արմինեն մեղմ խաղաղությամբ գրեց ինձ

_Ազատությունն էլ,  Վերն էլ,  քո ներսում են...  Դու նրանց մեջ ես,  նրանք` քո մեջ...  Ի վերջո,  իմ ազատ էությունն է որոշել ընտրել Սերը...  Ես Սիրո մեջ կապված չեմ,  այլ` հակառակը...  Ոչ թե չեմ կարող չսիրել,  այլ ուզում եմ սիրել... !

Այ բառերը միշտ էլ նկարագրում են ամեն ամեն ինչ ,բայց բառ ,որ իսկապես նկարագրում է սերը ,հենց այս պահին ,քո մտքում
_Աստված

Իս՞կ դա սիրո արքայությունն է
Արմինեն ասում է ՝

_Անկեղծ ասած,  էդ բառն էլ վերջնական չի բնութագրում էն,  ինչ ես պատկերացնում եմ Սեր և Արարող ասելիս: Հետևաբար,  այո,  արքայություն է,  բայց դարձյալ դա էլ մինչև վերջ չի "պատմում" զգացածս... Թեման մասշտաբային է...

Ինչ՞ն է կողպում ազատությունդ  :
Կա արդյո՞ք հանգամանքներ կամ սկզբունքներ ,երբ դրանք թուլացնում են ազատությունդ ։
Հա...  իհարկե...  կան...  ներքուստ ես ինքնաբավորեն ապրում եմ իմ ազատությունը,  բայց երկրի վրա ես մենակ չեմ ապրում...  Կան մարդիկ, որոնց հետ երբեմն հարկ կա հարմարեցնել քո ազատությունը...  Բայց դրանից չեմ նեղվում... Գիտակցությունը միշտ օգնում է հասկանալ զգայական մարմնիդ ակտերը...  (էնպիսի հարցեր ես ընտրել,  Վեն ջան,  որ հակիրճ պատասխանները գրեթե ոչինչ չեն բացատրում,  երկարներն էլ զրույցի ֆորմատը կաղավաղեն)

Ես չեմ ընտրել Արմինե ,իմ մոտ միանգամիցա առաջանում հարցերը (Ժպտում եմ ,Արմինեն նույնպես ժպտում է )
Այ եկա եզրահանգման ,որ քո ազատությունը ավարտվում է այնտեղ ,որտեղ պիտի հարմարեղնել հանգամանքները և ազատությունը ...
Այս այսպիսի մի հարցը

Արմինեն միանգամից ասում է ՝
Ոչ,  չի ավարտվում....  ես իմ ներհայեցման մեջ միշտ ազատ եմ!  Ազատությունը էություն է...

Կյանքը ինչ ՞ է
Ապրելու պարտադրանք ՞

Մեռնելուց հետո կասեմ ) Հիմա դեռ ապրում եմ....  Ֆինալն է վերջնական բնութագրումը...
Մեռնելուց հետո գուցե պարզվի,  որ ես եմ ընտրել...  չգիտեմ )

Որ՞ն է քո հաղթանակը կյանքում ,ու հենց  շեշտված կյանքի հանդեպ
Արմինեն ասում է ՝

_Ես հաղթեցի կյանքին, երբ հարմարվեցի կորուստներիս հետ...

Հարմարվելը հաղթանակ է ՞
Թ՞ե հարմարվելը դա ժամանակի պարտադրանք է ,անկախ քեզանից պայքար ու  էլի հաղթանակ

Այո...  երբ ապրելու ցանկությամբ վանում ես մեռնելու ցանկությունը,  դա հաղթանակ է` գիտակցված: Ժամանակին վերքեր բուժելու միսիան վստահելը սխալ եմ համարում... Իմ դեպքում գոնե էդպես չի:

Միանգամից խաղաղությամբ հարցնում եմ
Որտե՞ ղ է  ամենատաք տեղը

Արմինեն գուցե խորը հոգոցով պատասխանում է
_ Իմ տանն էր,  որտեղ լսվում էին մերոնց բոլորի ձայները...  և իմ տանն է,  որտեղ լսվում են բոլորից կիսատվածներիս ու ավելացածներիս ձայները...
Որ՞ ն է քո պատասխանատվությունը կյանքում
Արմինեն պատասխանում ՝

_Ես իմ աշխարհ գալու առաքելության կատարման պատասխանատուն եմ...
_Ո՞րն է դա՝ ,գրականությունը
Դա Արմինե Բոյաջյանն է` 8, 11, 3, 10, 11 քարտեզով:
Կբացատրես ՛ այդ թվերի նշանակությունը

_Դրանք իմ թվերն են, որ ծնվել են հետս այնպես,՝  ինչպես ծնվել է ինձ հետ մարմինս` հոգու, ինքնացոլանքի,  ճանապարհի, տրվածի, ճակատագրի...
(Էսպես կվերցնես էս մասը հա՞)
(Ժպտում եմ )

և բլոգի խորագիրը այսպես է՝<< ,Կյանքն ինչպես կա,և ներսում տարբեր է>>  . Ի վերջո ամեն ինչից զատ դու ինձ համար խաղաղությունն ես ,բայց որտեղ է լիակատար կյանքը ,այնտեղ ներսում ,թե այնտեղ որտեղ կյանքը կա այնպես ինչպես կա ՞
Արմինեն պատասխանում է ՝

_Կյանքն ընդհանուրն է` ներսով,  դրսով, աջուձախով, վերուվարով, երևացողով ու աներևույթով, խաղաղությամբ ու պատերազմով, ամպ-արևով, ծննդով-մահով...

և ամենակարևոր հարցը ։
Որտե՞ղ կգտնվեիր դու հենց այս պահին եթե հոգին կարողանար մարմնից մի որոշ ժամանակով առանձնանալ
որտե՞ղ կգտնվեր հոգիդ

_Այնտեղ, որտեղ հայրս է...

Պատասխանում է իմ Արմինեն

Ամեն դեպքում և մի հարց
էլ ինչ՞ն է ամենից շատ մեզ մեծացնում
_Գիտակցությունն ու ինֆորմացիան

Իս՞ կ ապրումները

Արմինեն ասում է ՝
_ Ապրումները մեզ ոչինչ անել չեն կարող,  եթե դրանց մասին գիտակցության կողմից ազդակ չունենանք։

Արմին ինձ ինչ կմախթես ))
Քեզ կմաղթեմ խաղաղ ու հաջող ընթացք,  Վեն ջան... Գտի՛ր կոչումդ ու մնա կոչմանդ մեջ...
___________
Իհարկե կյանքը մեծ փորձ է ,բայց այն արժեք չունի եթե ուսում չունես սեփական կյանքիդ նկատմամբ ...
Կյանքը հիասքանչ է ,եթե դրան մենք հավատում ենք ...
Կյանքը երբեմն այն է ինչպիսին որ կա
Իսկ երբեմն էլ այնպիսին ինչպիսին մենք գիտենք ...
Արմինեն ազատություննա )))
Սիրո մեջ ինքն իր մեջ ու էությամբ
Այսօրվա դասը Արմինեն լավ տվեց  ....
և մեզանից  պահանջվում է ,որ լավ հիշենք ՝
Մենք կանք այն ինչ կանք ,և դա է կյանքում ամենամեծ ճշմարտությունը...
Հաջորդը դու կարող ես լինել ՝ Պատմիր քո կյանքի ընդգծված սկզբունքը Մաքելվինի այս փոքրիկ աշխարհում .....
Վեն Մաքելվին .....